ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Կարեւոր է ճշտել նպատակը` Հայաստանն ուր պետք է գնա. Ժիրայր Լիպարիտյան
Դեկտեմբերի 15-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, ամփոփում է հեղինակի տարբեր տարիների հոդվածները, գիտական, քաղաքագիտական զեկուցումները, հարցազրույցները, ելույթները։ Սա հեղինակի ծրագրած հինգհատորյակի երկրորդ գիրքն է։ Առաջինը՝ «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», մեկ տարի առաջ հրատարակել է նույն հրատարակչությունը։ Շնորհանդեսի ընթացքում Ժիրայր Լիպարիտյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, արտաքին քաղաքականության ու դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին եւ պատասխանեց ներկաների հարցերին։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: